«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարությունը:
Նախաձեռնությունը «Հայաստան» խմբակցությանն է:
