Ադրբեջանական կողմի բոլոր գերիները վերադարձվել են, աշխատում ենք հայ գերիների ուղղությամբ. Մուրադով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ գերեվարված ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն այս պահին շարունակվում են: Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը:
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը», - ասել է նա:
