Փաշինյանի երեկվա բեմելն ամբողջությամբ ինքնահերքում է․ քարանում ես նրա կողմից դրսևորվող բարոյականությունից․ Լիլիթ Գալստայան
Նախորդ քառօրյայի ընթացքում նա հայտարարեց, որ ինքն է հրաման տվել Սյունիքի մերձակայքից հետ քաշել զորքերը, մեկ այլ առիթով էլ ասել էր, որ բանավոր համաձայնությամբ են դա ձեռք բերել․ ուղղակի քարանում ես վարչապետի կողմից դրսևորվող բարոյականությունից ու արժեքներից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Նիկոլ Փաշինյանի երեկվա բեմելն ամբողջությամբ ինքնահերքում է, շատ անհարմար եմ զգում, որ այդպիսի որակումներով անձը շարունակում է լինել ՀՀ վարչապետ։ Այս ամենը վստահաբար նաև միջազգային անդրադարձ է ունենում, սրանք անպատվաբեր դրսևորումներ են»,- ասաց պատգամավորը։
