Փաշինյանի գլխավորած իշխանությունը լեգիտիմ չէ և ենթակա է հեռացման. Արեգնազ Մանուկյան
Այն, ինչը պետք է քրեականացվի, պաշտոնյաների կողմից սուտ խոսելն ու խոստումները չկատարելն է։ Օրինակ, 2018-ից սկսած չէր խոստացվել, որ դրանից շատ չանցած հանձնելու են Արցախի տարածքները, տալու են 1000-ով զոհեր և այլն։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Չէր խոստացել, որ նախկին օլիգարխները դառնան պուպուծ սեփականատերեր, Ալեն Սիմոնյանը, ըստ օդում կախված լուրերի, դառնա «ասֆալտի օլիգարխ», պատահական մեկը դառնա փոխվարչապետ ու կրկին, ըստ օդում կախված լուրերի, դառնա «ասֆալտի օլիգարխ»։ Չեմ կարծում, թե 2018-ին մարդիկ փողոց էին փակում, որ ըստ տարածվծա կարծիքի, պատահականներն ու վաստակ չունեցողները դառնան պատգամավոր, նախարար, դեսպան և այլն։ 2018-ին այլ բաներ են խոստացվել՝ սեր ու հանդուրժողականություն, տնտեսության թռիչքաձև աճ, եղավ ատելություն, պառակտություն, գռեհիկ կոռուպցիա։ Փաշինյանն ւո իր թիմը մսխել է 2018-ին ստացած մանդատը, նրանք խաբել են ու հիմա էլ են խաբում։ Գրեթե ամեն օր նոր կորուստներով են արթնանում․ նունիկս խաղաղության օրվա հոտ չի գալիս։ Եթե մի պահ ընդունենք, որ այս տարվա արտահերթ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը պայմանավորված էր խաղաղության դարաշրջանի ու բաց սահմանների խոստմամբ, ապա իրադարձություննեն ապալեգիտիմացնում են Փաշինյանի իշխանությունը, քանի որ պատերազմը չի կանգնել, այլ նոր ձև է ստացել։ Նրան նման մանդատ որևէ մեկը չի տվել, հետևաբար Փաշինյանի գլխավորած իշխանությունը լեգիտիմ չէ ու ենթակա է հեռացման։ Ստի ու չարիքի իշխանության վերջը պետք է գա»,- ասաց Մանուկյանը։
