Քարինտակ գյուղում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել
Թշնամու օկուպացիայի տակ գտնվող Քարինտակ գյուղում` Շուշիի տակ` ականի պայթյունից երկու ադրբեջանցի է ոչ ևս եղել. հաղորդում է Sputnik Ադրբեջանը։
Այդ երկրի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է դեպքը՝ նշելով, որ երկու խաղաղ բնակիչ է մահացել։
Տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 9-ին, ժամը իննի մոտ, Քարինտակ գյուղի տարածքում շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերությունների աշխատակիցներ՝ Իսմայիլի շրջանի բնակիչ Վուսալ Գանդիևը և Գոբուստանի բնակիչ Օրխան Խանատովը մահացել են ծառայողական աշխատանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով։
