Մոտավորապես 60 տոկոսը չի վստահում այս իշխանություններին. Արման Նավասարդյան
Արդի հիմնախնդիրների և քաղաքական զարգացումների վերաբերյալ հետազոտության արդյունքներն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ասուլիսում։
««Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը» հարցին լիովին դրական է պատասխանել 9.5 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 28.6 տոկոսը, ավելի շուտ բացասական է գնահատել 14.9 տոկոսը, 31.3 տոկսը նշել է՝ ընդհանրապես բացասական: Եթե համեմատենք 2018թ. սեպտեմբերի ցուցանիշների հետ, այն ժամանակ 3.9 տոկոսը ասել էր, որ ավելի շուտ բացասական է, 2.4 տոկոսն էլ ասել էր, որ ընդհանրապես բացասական է:
«Որքանո՞վ եք վստահում Նիկոլ Փաշինյանին» հարցի պարագայում այս պատկերն է՝ 14.7 տոկոսը լիովին վստահում է, 24.9 տոկոսն ավելի շուտ վստահում է, 10.9 տոկոսն ավելի շուտ չի վստահում, և ընդհանրապես չեն վստահում 39.4 տոկոսը: Այս պատկերը գրեթե 12 անգամ տարբերվում է, քանի որ 2018թ. միայն 3.5 տոկոսը չի վստահել Նիկոլ Փաշինյանին։
«Որքանո՞վ եք վստահում ներկայիս իշխանություններին» հարցին հարցվածների 7.8 տոկոսը նշել է, որ լիովին վստահում է, 21 տոկոսը նշել է, որ ավելի շուտ վստահում է, և ավելի շուտ չի վստահում 14.3 տոկոսը, և ընդհանրապես չի վստահում 46.2 տոկոսը:
«Այսինքն, մոտավորապես 60 տոկոսը չի վստահում այս իշխանություններին»,- ասաց Արամ Նավասարդյանը:
