Վայոց Ձորում բախվել են Howo և КамАЗ բեռնատարները. մեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ
Վայոց ձորի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 12:40–ի սահմաններում Երևան –Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 107.5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Howo (տրեյլեր) և КамАЗ (ցիստեռնով) մակնիշի բեռնատարները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ցիստեռնը շրջվել և ընկել է ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ Howo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ավտովթար-հրդեհի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
