Արցախի գյուղական համայնքները զրկված են կապի տարրական միջոցներից՝ թշնամին կարողանում է խլացնել ալիքները․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետությունում բջջային և ինտերնետ կապի խափանումները հաճախակի բնույթ են կրում, ինչը, Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ անվտանգային խնդիր է։
«Չնայած այն հանգամանքին, որ այսօր «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը ևս իր կապը բերել է Արցախ և Արցախում նույն սակագներով՝ ինչ Հայաստանում, ծառայություն է մատուցում արցախցիներին, սակայն այն գործում է միայն Ստեփանակերտում։ Շրջաններում, գյուղերում այդ կապի ծառայություններից հնարավոր չէ օգտվել։ Այսինքն՝ այսօր գյուղական համայնքներում մարդիկ զրկված են կապի տարրական միջոցներից, որովհետև «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ծառայություններն ավելի ցածր մակարդակի են, և թշնամին կարողանում է խլացնել ալիքները։ Մենք այս կապից օգտվել առհասարակ չենք կարողանում, եթե նույնիսկ հրաշք լինի ու զանգ գնա, ապա ընդամենը մի քանի վայրկյան է հնարավոր խոսել, անմիջապես անջատվում է, ձայները խլացնում են։ Այս ամենը տեղի է ունեցել պատերազմի ընթացքում, փորձեցին տարբեր ընկերությունների կողմից այդ խափանումները վերականգնել՝ չստացվեց։ Այս ամենի պատասխանատուն ամեն դեպքում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է և պետությունը, որովհետև պետությունը սեփականության իրավունքի իրացում ձեռք բերեց, նման որոշում ընդունել էինք ԱԺ-ում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
