Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից
Երեկ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 3-րդի առաջին մասի 9-րդ կետով դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից, գործելու է որպես պատգամավոր:
Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
