Նիկոլ Փաշինյանը քաղցկեղ է․ խնդիրն այս պահին քաղցկեղից ազատվելն է․ Նաիրի Հոխիկյան
Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետը շատ հստակ ասաց, որ ինքն Արցախը հանձնելու է Ադրբեջանին, մենք կորցրել ենք Արցախն Ադրբեջանի կազմից դուրս որևէ տեսական և գործնական հնարավորություն։ Դրանից ուրիշ, ավելի պարզ ասել նշանակելու էր, որ ինքը տալու է Արցախը։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում իրականացված ակցիայի ժամանակ ասաց «Ազատագրական» շարժման նախաձեռնող Նաիրի Հոխիկյանը։
Մենք թույլ չենք տա որևէ դավաճանական կառավարություն մեր հայրենիքի մի մասը հանձնի Ադրբեջանին։ ԱԳՆ-ից հստակ պահանջում ենք դիրքորոշում՝ արդյո՞ք կիսում են Փաշինյանի խոսքերը, թե՞՝ ոչ։ Սա նաև հնարավորություն կտա հնարության մեջ ավելի ճիշտ կողնորոշվել։ Էս մարդիկ հայկական ինքնության որևէ գիտակցություն չունեն։ Եթե ԱԳՆ-ն ասի, որ կիսոմ է Փաշինյանի դիրքորոշումը, նշանակում է՝ պետք է հեղափոխություն սկսել, ժողովրդական զանգվածներին ոտքի հանել։ Նիկոլ Փաշինյանը հայտնի մանիպուլյատոր է, կարող է իր ասած խոսքն ամենատարբեր ձևերով փոխել։ Նիկոլ Փաշինյանը քաղցկեղ է․ խնդիրն էս պահին քաղցկեղից ազատվելն է, և այդ քաղցկեղի մետաստազներն էլ, որոնք թուրքական են, տարածվում են երկրով մեկ»,- ասաց Հոխիկյանը։
