Փորձել են առաջխաղացում ունենալ Սոթքի ուղղությամբ, տղաներին հաջողվել է թույլ չտալ. Հակոբ Ավետյան
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ հակառակորդը մեծ ինտենսիվությամբ կրակոցներ է հնչեցրել, փորձել է առաջխաղացում ունենալ, սակայն հետ է շպրտվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Այս պահին կոնկրետ չեմ կարող ասել՝ կրակոցները շարունակվում են, թե՝ ոչ, բայց ինձ թվում է հաջողություններ չեն ունենա։ Կրակահերթը եղել է մեծ ինտենսիվությամբ։, Փորձել են առաջխաղացում ունենալ Սոթքի դիրքերի ուղղությամբ, բայց տղաներին հաջողվել է թույլ չտալ իրենց առաջխաղացում ունենալ»,- նշեց Ավետյանը։
