Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
Արմեն Չարչյանն ազատ արձակվեց։
Այսօր տեղի ունեցող նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ իր որոշումը՝ վերացնելով նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել էր իր դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն պատգամավոր ընտրված անձինք չեն կարող անազատության մեջ լինել:
