Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու. պաշտպան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Հիշեցնք, որ ըստ Սահմանադրական դատարանի՝ նախօրեին հրապարակած դեկտեմբերի 7-ի որոշման պատգամավոր ընտրված անձինք չեն կարող անազատության մեջ գտնվել:
