Երկրի օրհասական վիճակում, այս զուլումի օրերին իմ կալանքից խոսելը եսասիրություն եմ համարում. Մխիթար Զաքարյան (տեսանյութ)
Ուշ թե շուտ գալու էր այդ օրը, քանի որ ակնհայտ է այս գործի ապօրինի լինելը: Այս մասին Վարդաշեն ՔԿՀ-ի դիմաց ազատ արձակվելուց հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը:
«Կալանք, քրեական հետապնդում ոչ ցանկալի իրավիճակ են, բայց մեր երկիրն այս վիճակում է, ժողովրդական լեզվով ասած զուլումի օրերին եսասիրություն է կալանքից խոսելը, պրոցեսներ են, կանցնեն, մենք ավելի ծանր օրեր ենք անցել, բլենդաժում ենք ապրել, պետք է առաջ նայել և ամեն ինչ անել»,-ասաց նա:
Նա անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին:
