Հերթական ռեպրեսիվ օրենքը կամ արշավ ԶԼՄ-ների դեմ. Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ, որը մեր և լրագրողական համայնքի համոզմամբ լրջորեն խաթարելու է ազատ խոսքի, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության իրավունքը։
Բոլոլովին էլ պատահական չէ, որ վերջերս «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» մրցանակաբաշխությամբ Ազգային ժողովը ճանաչվել է տեղեկատվության ազատությանը սպառնացող և լրագրողների իրավունքները սահմանափակող պետական կառույց:
Ոչ պատահական զուգադիպությամբ այս օրենքի հեղինակներն լրագրողական անցյալ ունեցող, «ժողովրդավարության բաստիոնը» ներկայացնող են ՔՊ-ական չորս պատգամավորներ։
Ի դեպ, նախագիծը դրվել է շրջանառության՝ առանց շահառուների՝ լրատվական համայնքի հետ քննարկման, իսկ հեղինակները չբարեհաճեցին անգամ մասնակցել ԱԺ-ում կազմակեպված մասնագիտական քննարկմանը։
