«Հրապարակ». Դանակահարություն՝ ընտրությունից հետո. Վիճել են, թե ով պետք է դառնա համայնքապետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Վեդի համայնքում հետընտրական կրքերն այնքան լարված են, որ ընտրություններին մասնակցած ուժերի կողմնակիցների միջեւ լեզվակռիվը նախօրեին ավարտվել է դանակահարությամբ։
«Հզոր համայնք» կուսակցության աջակից Տիգրան Նահապետյանն ու «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած Գագիկ Հակոբյանի՝ Գոջիի աջակից Բորիկ Հովակիմյանը, որոնք աշխատում են Վեդիի էլեկտրացանցում, վիճել են, թե ով պետք է դառնա Վեդիի համայնքապետ, եւ լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Գոջիի համակիրը սեղանից դանակը վերցրել ու դանակահարել է Տիգրան Նահապետյանին` խոցելով թոքը: Նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, վիճակը կայուն ծանր է գնահատվում։
ՔՊ-ն, մեր տեղեկություններով, համաձայն է անգամ նրան համայնքապետ ընտրել՝ 2 տեղակալների եւ մի քանի համայնքի ներկայացուցչի պաշտոն վերցնելով, սակայն Գոջին չի համաձայնում՝ ասել է, որ ինքը պիտի լինի քաղաքապետ, ինքն էլ պետք է որոշի` ում որտեղ պաշտոնի նշանակի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
