Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 133 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 133-ով և դարձել 342538: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 309 մարդ (-343), կատարվել է 2 440 627 թեստավորում (+6700), առողջացել են վարակվածներից 324 834-ը (+610): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7802 է։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10–ով և դարձել 1 474։
