Երևանում ավտոբուսի վարորդները երթուղի դուրս չեն եկել
Երևանում ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել. նրանք հավաքվել են Ջրվեժի ավտոպարկում եւ հրաժարվում են երթուղի դուրս գալ: Խոսքը հին ավտոբուսների վարորդների մասին է:
Վարորդները պահանջում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը գա, որ նրան իրենց պահանջները ներկայացնեն: Վարորդները NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեցին մանրամասն մանրամասն ներկայացնել իրենց պահանջները:
Միայն վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ պահանջում են աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավում. «Կանեցներում զուգարան չկա: Բացի այդ, աշխատանքային ժամերն են ավելացել: Մինչև շաբաթ օրը ամեն օր քշել ենք 5 ռեյս, մինչև երեկոյան 8-ը, հիմա պիտի տրանսպորտը երկար աշխատի, մինչև 11-ը, 11-ից թազա վառելիքը լիցքավորեմ, ու գնամ տուն առավոտը 7-ից գամ նորից գործի՞»:
