Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ ավիահաղորդակցություն բացելու մասին
Թուրքիան և Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կգործարկեն, հայտնում է ТАСС- ը՝ Reuters-ին հղումով։
Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա նաեւ հայտնել է, որ Երեւանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար:
