Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն է ներկայացվել. Միհրան Պողոսյան
Երեկ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումն անձնական երաշխավորմամբ փոխելու միջնորդություն ենք ներկայացրել Գլխավոր դատախազին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Աշոտ ՄԻնասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Անձինք, որոնք ներկայացրել են անձնական երաշխավորություն որևէ կերպ չեն կարող իշխանությունների կողմից թիրախավորվել որպես նախիկն կամ ներկա։ Հանրության մեջ բարձր դիրք զբաղեցնող մարդիկ են, որոնք ճանապարհ են անցել»,- ասաց Պողոսյանը։
