Ինձ ձերբակալում են ՀՀ դրոշը ծածանելու համար․ Նարեկ Մանթաշյան
Ինձ ձերբակալում են ՀՀ դրոշը ծածանելու համար։ Այս մասին այսօր ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Մանթաշյանը։
«Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ քաղաքացիները մուտք էին գործել Կառավարութւյան շենք, իրենց հուզումն էին արտահայտում, եղել եմ նրանց շարքում ու ծածանել եմ Հայաստանի դրոշը։, որը դրված էր միջանցքում։ Ինձ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կողոպուտի հատկանիշներով, ինչը ծիծաղելի է։ Իշխանություննեից ինչ-որ բան կանխատեսելը անշնորհակալ գործ է, քանի որ երբ մարդիկ չունեն ներքին սահման, անընդհատ իջնելու հնարավորություն ունեն։ Նախորդ անգամ այնքան էին իջել, որ ԱԱԾ էին հրավիրել կնոջս և քրոջս, ապա ինձ մեղադրանք առաջադրվեց ու ընտրվեց ստորագրությունը՝ չհեռանալու դիմաց։ Բայց այս մարդիկ սպասում էին, որ նոր տարին մոտենա, տոնը հարամվի։ Բայց ես ժպիտվ եմ եկել ու ժպիտով եմ վերաբերվում։ Չեմ նեղվում»,- ասաց Մանթաշյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել։
