Իշխանության մոտ նախատոնական սրացումներ են․ Ալեքսանդր Կոչուբաևը՝ Նարեկ Մանթաշյանի ձերբակալության մասին
Հրաժարվում եմ մեկնաբանություն տալ իրավական մասով․ սա իրավաբանություն չէ, մենք տարիներով այլ բան ենք սովորել, այստեղ իրավաբանական ոչինչ չկա։ Անբարոյական քայլ է ԱԱԾ-ի, դհոլչիների կողմից։ ԱԱԾ-ի մոտ ասաց Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անդրադռանալով Մանթաշյանին ձերբակալելու որոշմանը։
«Ընդամենը մի շաբաթ առաջ էինք այստեղ, երբ ընտրվեց ստորագրությունը չհեռանալու դիմաց։ Ի՞նչ փոխվեց այս 10 օրերի ընթացքում, որ անհրաժեշտություն առաջացավ ձերբակալել Նարեկ Մանթաշյանին։ Սա հասարակ անբարոյական քայլ եմ որակում։ Այստեղ տրամաբանական ոչինչ չկա, ինչ էլ խոսեմ լինելու է քաղաքականացված տեքստ։ Մոտիվը բացառապես քաղաքական է։ Այստեղ իրավաբանական ոչինչ չկա, միակ գործողությունը, որը Նարեկ Մանթաշյանն այդ օրն իրականացրել է, դրոշը ծածանելն է, և սա կարծում եմ այս իշխանության ձեռագիրն է, ատում են պետկանության հետ կապված ցանկացած սիմվոլ և դրոշը ծածանել փաստորեն չի կարելի։ Իշխանության մոտ նախատոնական սրացումներ են»,- ասաց Կոչուբաևը։
