Մահվան ելքով վրաերթ` Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:20–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որրոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
