Հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, 11 մահ
Դեկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք: Կատարվել է 7801 թեստավորում: Ունենք 255 առողջացած, մահվան 11 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342977 դեպք, որոնցից 326559-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7856 դեպք է արձանագրվել:
