Կան գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ․ Իշխան Սաղաթելյան
Կան գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
«Երբ մենք շարունակ ասում ենք, որ կան գաղտնի և բանավո պայմանավորվածություններ, ասում են, որ նման բան չկա, ժխտում են, հետո պարզվում է, որ դա իրականություն է։ Դրա լավագույն ու վառ օրինակներից մեկը հայ-թուրքական սիրախաղն է։ Հիշո՞ւմ եք՝ քանի անգամ են հերքել ու ժխտել, որ գործընթաց կա, ամեն անգամ թուրքական կողմից ենք տեղեկանում գաղտնի պայմանավորվածությունների, դրական ազդակների մասին»,- ասաց Սաղաթելյանը։
