Հայաստանում կորոնավիրուսի «Оմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, շեշտելով, որ Հայաստանում վիրուսի շտամերի նույնականացման հետազոտությունները պարբերական բնույթ են կրում:
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի 70-ից ավելի պետությունում:
