Այս քրեական գործերը որևէ արդյունք չեն տալու․ Երվանդ Վարոսյան (տեսանյութ)
Քանի որ գործընթացն արդեն իսկ նախաձեռնվել է քաղաքական իշխանության հրահանգով, ապա շարունակական գործընթացները ևս տեղի են ունենալու ծիրի մեջ։ Եթե իրավական առումով խոսենք, արդեն իսկ այս գործընթացը չպետք է տեղի ունենար և հիմա անազատության մեջ Ասլանյանը չպիտի գտնվեր։ Կանխատեսել, թե հետագայում այս քաղաքական հետապնդումն ինչ դրսևորում կունենա, այս պահին անշնորհակալ գործ է։ Մենք տևական ժամանակ է առնչվում ենք քաղաքական հետապնդումների այնպիսի որակի հետ, որ անգամ տրամաբանական բացատրություն գտնել ժամկետների, մեղադրանքների հետ կապված՝ անիմաստ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Մանրամասներրը՝ տեսանյութում։
