ԱԺ շենքում թուրքական դիվերսանտ է հայտնվել․ Անդրանիկ Թևանյան
Հայաստանում՝ ավելի ստույգ ԱԺ շենքում, թուրքական դիվերսանտ է հայտնվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«ԱԺ դռները զոդվեցին ժողովրդի առաջ, սակայն օրերս ԱԺ դռները լայնորեն բացվեցին թուրքական պրոպագանդայի ակտիվ լոբիստ և ներկայացուցիչ Ժիրայր Լիպարիտյանի առաջ։ Վերջինիս ընդունելությունը իշխող խմբակցության կողմից շատ վատ մեսիջ է առ այն, որ ՀՀ-ի համար ընդունելի են թուրքական նախապայմանները, քանի որ Լիպարիտյանը բաց տեքստով հայտարարել է, որ թուրքական բոլոր նախապայմանները՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումը պետականորեն չպաշտպանելը, Սյունիքով միջանցք տալը, պետք է հայկական կողմը բավարարի։ Այս մարդը ՀՀ-ի համար սև թուղթ է բերել ու ուզում է ՀՀ-ն վերածել սպիտակ թղթի»։
