Ազատություն Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին․ Մխիթա Զաքարյանն իր երդումն ամփոփեց կոչով
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Զաքարյանն ԱԺ-ում երդվեց՝ ստանձնելով պատգամավորական մանդատը։ Նա նշեց․
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար, և որպես՝ վերոնշյալ տեքստի տրամաբանական շարունակություն ուզում եմ հնչեցնել իմ առաջին կոչը՝ ազատությու՛ն Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս գործընկերներին»։
