Հիմքեր ունենե՞նք ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու համար․ Արթուր Խաչատրյանը՝ Եղիշե Կիրակոսյանին
44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ դեռ Թուրքիայից դրական ազդակներ չկային, պետական պաշտոնյաները բազմաթիվ անգամներ ասում էին, որ փաստեր կան պատերազմում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ՝ վարձկանների տեղափոխում, զենքի տրամադրում և այլն։ Այս համատեքստում շատ ողջունելի է, որ Ադրբեջանի դեմ հայց ենք ներկայացրել, բայց հիմքեր ունենե՞նք նաև Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու համար, եթե այո, ապա ինչո՞ւ չենք ներկայացնում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին։
«ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ գանգատ ներկայացրել ենք։ 2021թ․-ի մայիսի 9-ին Թուրքիայի դեմ միջպետական գանգատ ենք ներկայացրել, այդ գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը, վարձկանների հավաքագրմանը և այլ փաստերին։ Գանգատն այս պահին գտնվում է քննության փուլում»,- ի պատասխան պատգամավորի հացրի՝ ասաց Կիրակոսյանը։
