Նարեկ Մանթաշյանին կալանք տվող դատավորն ուներ այս բաղադրատոմսը և բարեհաջող եփեց կալանքը․ փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կալանքի բաղադրատոմսը
1) Վերցնում ենք Քննչական կոմիտեն և այնտեղ հարուցում ենք քրեական գործ, առավել լավ արդյունքի համար երկու գործ: Ընդ որում, կապ չունի, թե ինչ բնույթի. սա պետք է գալու հետո:
2) Վերցնում ենք ԱԱԾ-ն և այնտեղ հարուցում մեկ այլ քրեական գործ. էլի կապ չունի ինչ բնույթի:
3) Այս ամենը խառնում ենք միմյանց և ներկայացնում կալանքը տվող դատավորին:
4) Կալանք տվող դատավորը, քննարկելով միջնորդությունը պետք է արձանագրի, որ անձը ունի կայուն հանցավոր վարքագիծ և կալանավորի:
Հ.գ. Նարեկ Մանթաշյանի կալանք տվող դատավորը՝ Գևորգ Պողոսյանը, ուներ այս բաղադրատոմսը և բարեհաջող եփեց կալանքը»:
