Մեքենայում թմրանյութ էր պահում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արևիկ գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծամոր քաղաքի 24-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
