ՀՀ-ում այսօր համատարած իրավական ամենաթողություն է տիրում․ Վահե Հակոբյան
Այս հավաքով ուզում ենք «ոչ» ասել իրավական ամենաթողությանը։ Այսօր տիրում է համատարած իրավական ամենաթողություն։ ԲԴԽ-ի մոտ այսօր անցկցացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա նշեց․ «Դա մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել ամբողջ ազգի ողնաշարը, որ չկարողանանք դիմադրել այն մարտահրավերներին, որոնք այսօր գրեթե բոլոր գերտերությունների կողմից նետված են դեպի Հայաստան»:
Հակոբյանը հիշեցրեց, որ մի շարք քաղաքների ղեկավարներ այսօր կալանքի տակ են գտնվում, ըստ պատգամավորի՝ այդ բոլոր կալանավորումները ապօրինի են, դրա ապացույցը դատական գործընթացներն են։
Հակոբյանը ևս մեկ անգամ փաստեց, որ չեն հրաժարվելու այն բոլոր մեթոդների կիրառումից, որպեսզի պետության ղեկին լինեն ազգային շահն առաջ մղող գործիչներ։
