Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ
Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը։ Բաբայանի թեկնածությունը համայնքապետի պաշտոնում հաստատվել է այսօր կայացած նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 46,28 տոկոսը, ՔՊ-ն՝ 36,65 տոկոսը։
