Սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը․ Արծվիկ Մինասյան
Ընդդիմությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց է սկսելու։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մենք իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»,-ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ այսօր ընդդիմությունը ակցիա էր նախաձեռնել, որի շրջանակներում քաղաքացիները ԲԴԽ-ին հարող տարածքից քայլերթով շարժվեցին Գլխավոր դատախազություն, որտեղ էլ շարունակվեց ընդդիմության ակցիան։
