Opel-ը բախվել է բետոնե սյանը. վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր` դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11։10-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը։
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, վարորդը քաղաքացիների օգնությամբ մեժ դժվարությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
