«3+3» ձևաչափում շահագրգիռ կողմը Թուրքիան է․ Գեղամ Մանուկյան
«3+3» ձևաչափում շահագրգիռ կողմը Թուրքիան է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նախորդ տարիների ընթացքում Թուրքիան որևէ պահ չի կարողացել մասնակցության ունենալ Արցախյան հարցի բանակցային պրոցեսում։ Թուրքիայի կողմից արված ցանկացած փորձ արժանացել է Հայաստանի դիվանագիտական-քաղաքական դիմակայությանը։ Այս իշխանության քաղաքականության հետևանքով Թուրքիան դարձել է բանակցային պրոցեսի լիարժեք մասնակիցը։ 3 տարի շարունակ Թուրքիայի նկատմամբ կրավորական կեցվածը սրան հանգեցրեց։ Անհեռատես քաղաքականության մեծագույն վտանգներից է այն, որ կենտրոնը սկսում է տեղափոխվել Թուրքիա»,- նշեց Մանուկյանը։
