Հիմնավորեք՝ ինչու եք Հայկ Մարությանին ուզում փոխարինել Հրաչյա Սարգսյանով․ ավագանու անդամը՝ «Իմ քայլին»
ՔՊ-ի վարչությունը, փաստորեն, որոշել է, որ Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելն ամենակարեւոր հարցն է, փորձում են Հայկ Մարությանից հրաժարվել, բայց այն կետերը, որոնք կարդում եմ, համոզիչ չեն: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց Էռնեստ Ավանեսովը։
Հիշեցնենք, որ վերջինս դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից:
Ավանեսյանն ասաց․
«Այստեղ «Իմ քայլի» անդամների ելույթներից շատերը արդարացում էին, քան հիմնավորում: Խնդրում եմ՝ ոչ թե արդարացեք, այլ հիմնավորեք քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչու եք Հայկ Մարությանին ուզում փոխարինել Հրաչյա Սարգսյանով:
