ՔՊ-ի «հրեշտակները»՝ քրեական ենթամշակույթի կրողներ
Բոլորս ենք հիշում թավշյա իշխանությունների՝ կրիմինալի դեմ տարվող սկզբունքային պայքարի խոստումների մասին և, իհարկե, ոչ ոք չի մոռացել, որ այդ խոստումներին զուգընթաց՝ Հայաստանում կտրուկ աճեց կրիմինալը և վերջինիս կապը իշխանությունների տարբեր կարկառուն ներկայացուցիչների հետ: Այս լուրերի համատեքստում շրջանառվեցին իշխանական ներկայացուցիչների անուններ, որոնք, ըստ օդում կախված և հավաստի լուրերի՝ սերտ կապեր ունեն կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ:
«Ասֆալտին փռեմ» օպերացիայի իրական զոհերը դարձան նրանք, ովքեր չցանկացան համագործակցել իշխանությունների հետ՝ իրենց վրա թեքելով Փաշինյանի՝ հակակրիմինալ շինծու և անսկզբունք պայքարի վեկտորները: Պատմությունը տարօրինակ չէր թվա, եթե, այսպես կոչված, գողական աշխարհի «свой» ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունենային իշխանական «դուխով տղամարդիկ»: Պարզվում է, որ այս համատեքստում գողական աշխարհի հետ շփումներ ու, այսպես կոչված, «գործարքներ» ունի կնքած նաև կին պատգամավորներից առնվազն մեկը:
Ըստ Alternativ.am-ին հասած տեղեկությունների՝ «Նորատուսցի» Արա և Ալիկ Բանդուրյանների հետ այսպիսի մի «գործարք» ունի կնքած իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը: «Գործարքն» իր բնույթով կառուցված է «ես քեզ տանիք, դու ինձ՝ հովանավոր» սկզբունքի հին ու վաղեմի փիլիսոփայության հիման վրա, ըստ որի՝ պատգամավորը պարտավորվել է իրեն վերապահված լծակները գործի դնել Բանդուրյանների՝ օրենքի հետ կապված խնդիրները լուծելու, իսկ վերջիններս՝ Արփի Դավոյանի տարօրինակ ու առեղծվածային հարցերը «գողականով» լուծելու և նրան հովանավորելու համար:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երբ հերթական անգամ «ասֆալտին փռեմ»-ը այցելել էր գողական աշխարհի տարբեր կարկառուն ներկայացուցիչներին, և լրատվականների միջոցով նշվում էին նրանց անուններն ու «տիտղոսները», տարօրինակ կերպով այդ ողջ ներկայացման «ռեպերտուարից» դուրս մնացին Բանդուրյանները։ Պարզվում է, որ նրանց նույնպես «ասֆալտին են փռել», սակայն Արփի Դավոյանի ջանքերով այդ տեսանյութերն ու տեղեկությունները տեղ չեն գտել ինչպես Ոստիկանության լրատվական բաժնի, այնպես էլ իշխանամետ լրատվականների էջերում։ Բացի այդ, Դավոյանը, չարաշահելով պատգամավորի իր լիազորությունները և օգտագործելով Կառավարությունում ունեցած իր կապերը, տարբեր միջնորդագրեր է ուղարկել իրավապահներին՝ հորդորելով հեռու մնալ Բանդուրյաններից։
Կարող ենք արձանագրել, որ իմքայալական իշխանությունների դավանած լիբերալ արժեքների շղարշի տակ «ծվարել» են ոչ միայն տարբեր տեսակի ու «պանյատի» տեր տղամարդիկ, որոնք ոչ միայն իրենց կյանքում բակ չեն իջել ու մի կարգին կռիվ չեն արել, այլև տիկնայք, ովքեր «Դոն մադամ» դառնալու հայտեր են ներկայացնում:
