Միայն 3-րդ՝ խթանիչ դեղաչափը բավարար չէ որևէ երկիր մուտք գործելու թույլտվության համար․ Անահիտ Ավանեսյան
3-րդ պատվաստանյութի պահանջ չկա։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք ունենք հստակ սխեմա, թե ինչպես կարող են քաղաքացիները պատվաստվել։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա։ Եթե պատվաստվել են 2 տեղաչափերը մի տեսակի պատվաստանյութով, 3-րդը կարող են հստակ կերպով փոխել այլ պատվաստանյութով»։
Ավանեսյանը հիշեցրեց, որ ամբողջական պատվաստումէ համարվում 2 դեղաչափով պատվաստվելը, իսկ 3-րդը խթանիչ դեղաչափ է, որը 6 ամիս հետո լրիվ բավարար է։
Նախարարի խոսքով, 3-րդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստվելու պարտադիր պահանջ դեռ չկա, կարևորը 2 դեղաչափով պատվաստվելն է՝ այսինքն, ամբողջական դեղաչափով պատվաստվելը։
«Միայն խթանիչ դեղաչափը տարբեր երկրներ մուտք գործելու համար հիմք չի կարող հանդիսանալ, այդ դեպքում պետք է նաև 2-րդ դեղաչափը ստանալ։ Միայն խթանիչ դեղաչափը չի կարող բավարար համարվել այլ երկրներ մուտք գործելու թույլտվության համար»,- ասաց նախարարը։
