Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտ, բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Kia Forte մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Արմեն Վարդանյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
