Վարչապետի աթոռին նստած անձը փորձում է գողանալ վանաձորցու քվեն, և այդ ուժի կամակատար «Լուսավոր Հայաստան»-ն օգնում է այդ հարցում․ Վահե Դոխոյան
Վարչապետի աթոռին նստած անձն իր վարչախմբի հետ միասին փորձում է գողանալ վանաձորցու քվեն և այդ ուժին սպասարկող, նրանց կամակատար «Լուսավոր Հայաստան»-ն օգնում է քվեն գողանալու գործում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանը՝ անդրադառնալով Վանաձոր համայնքի ավագանու նիստի չկայանալու և համայնքի ղեկավար չընտրվելու դեպքին։
«Սա ոչ միայն իմ կարծիքն է, նաև վանաձորցիրների ճնշող մեծամասնության կարծիքն է, որ վարչապետի աթոռին նստած անձն իր վարչախմբի հետ միասին փորձում է գողանալ վանաձորցու քվեն և այդ ուժին սպասարկող, նրանց կամակատար «Լուսավոր Հայաստան»-ն օգնելում է քվեն գողանալու գործում։ Վանաձորցին մի անգամ հայտնել է իր կարծիքը, չի կարելի օրենքը փոփոխել իրենց կամակատար կամ արբանյակ ուժերի միջոցով՝ քաղաքում այս վիճակը ստեղծելով»,- ասաց Դոխոյանը՝ ընդգծելով, որ ճնշումներից չի վախենում։
«Իշխանությունն ուզում է իր սրտի թեկնածուին «ընտրեցնի» քաղաքապետ, թե ով է այդ թեկնածուն պարզ կլիներ այսօր, եթե կայանար նիստը»,- ասաց Դոխոյանը։
