Փաշինյանը հստակ չպատասխանեց՝ անվտանգային ի՞նչ երաշխքիներ են ունենալու Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհով երթևեկող հայ վարորդները
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման հարցում կարևոր է իրավական կարգավորումների խնդիրը, եթե մենք իրավական կարգավորումների հարցում համաձայնության գանք, մնացած հարցերը տեխնիկական են:Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանին կապող ճանապարհի բացմամբ, որը պետք է անցնի ՀՀ տարածքով, հետաքրքրված է նաև Հայաստանը: Փաշինյանը վստահեցրեց՝ այս դեպքում Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կստանա ճանապարհը, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային բեռնափոխադրումների համար շատ օգուտներ կբերի:
Հարցին՝ անվտանգային ի՞նչ երաշխիքներ են ունալու այդ ճանապարհով երթևեկողները, Փաշինյանը որևէ հստակ պատասխան չպատասխանեց.
«Փոխադարձաբար այդ երաշխիքները մենք պետք է կոնկրետացնենք: Ընկալումն այն է, որ ուղեկցումներ պետք է իրականցվեն»,-ասաց նա:
