Էրդողանի հետ հանդիպում, իհարկե, կլինի․ Փաշինյան
Եթե Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցչի բանակցությունները հաջող ընթանան՝ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Էրդողանը կհանդիպեն.
«Այդպիսի գաղափար, պայամանվորվածություն չկա, բայց, եթե բանակցային գործընթացը Ռուբեն Ռուբինյանի ու թուրք գործընկերոջ միջև հաջող ընթանա և պրոցեսը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար, դրան պետք է հաջորդի նաև բարձր մակարդակով հանդիպումներ։ Այսինքն՝ եթե պրոցեսը հաջող ընթանա, իհարկե, Էրդողանի հետ հանդիպում տեղի կունենա», – ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
