Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344481 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2535650 վերջին մեկ օրում` 5650 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4447 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 330 593 անձ` վերջին մեկ օրում 282 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 7943 է:
