Քարոզչական պատերազմում շարունակում ենք պարտվել մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է. Ռոբերտ Քոչարյան
Մենք շարունակում ենք պարտվել քարոզչական պատերազմում մեր հակառակորդին: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վերջինս ընդգծեց․
«Պատերազմի ժամանակ ոչ մի երկիր հանդես չեկավ դատապարտող հայտարարությամբ այն պետությանը, որն սկսել է պատերազմը: Բայց մենք պարտվում ենք նաեւ հիմա: Մենք՝ ժողովրդավարության բաստիոնը, պարտվում է մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է, որտեղ նախագահը փոխնախագահ է նշանակում իր կնոջը, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, պարտվում ենք մի երկրի, որտեղ նախագահի ընտանիքը բոլոր խոշոր օֆշորային սկանդալներում կա: Եվ մենք այդ երկրին քարոզչական պատերազմում պարտվում ենք Եվրոպայում: Սա հակառակ մաստեր կլասս է։ Թե ոնց ենք պարտվում, ուղղակի չեմ հասկանում: Այս տարվա ընթացքում չենք կարողացել միջազգային հանրությունը մոբիլիզացնել գերիներին վերադարձն ապահովելու համար»։
