Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից․ Ռոբերտ Քոչարյան
Ղարաբաղի անվտանգությւան հետ կապված անորոշությունը մնացել է նույնն այս տարվա ընթացքում, բայց որոշակիություն ստացել են վերջերս՝ կապված Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշման մասին։ Եթե վարչապետն ասում է, որ 2016-ից նույնիսկ տեսական հնարավորություն չկար Ղարբաղն Ադրբեջանից դուրս կարգավիակի վերաբերյալ, սա ՀՀի դիրքորոշումն է, ըստ էության։ Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից։ Իր վերջին հայտարարություններով վարապետը կասկածի տակ դրեց սեպտեմբերի 21-ի Ղարաբաղի հռչակագիրը, որը դրված է Ղարաբաղի գոյության, ձևավորման հիմքում ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Կա՛մ չեն հասկանում՝ ինչ են անում, կա՛մ անում են ծրագրավորված, կուկլավոդների ծրագիր է իրականացվում Հայաստանում: Այսպես ասած, կուկլավոդների ծրագիր է իրականացվում Հայաստանում։ Ըստ էության, բոլոր կարևոր ուղղություններով ունենք կատարյալ ձախողում: Ամենից հետաքրքիրն այն է, որ երբ առաջին դեմքից իջնում ես ներքև, պարզ չի՝ ումից հարցնես: Ոչ մեկը բավարար ժամկետով չի աշխատում իր տեղում, որ հնարավոր լինի հարցնել: Կարծես կարտերի կալոդ է, խառնում, բաժանում են, նորից են խառնում»,- նշեց նախագահը:
