Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Լևոն Հովհաննիսյանը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:
Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում:
Քրվեարկությանը մասնակցած ավագանու 41 անդամներից Հովհաննիսյանին կողմ է քվեարկել ավագանու 37 անդամ, դեմ 1, ձեռնպահ 3:
