Անընդունելի ենք համարում Հայաստանի վարչապետի նման մոտեցումները Արցախի հայության նկատմամբ․ «Արցախի փրկություն» շարժման հայտարարությունը
Դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցրել է մի շարք տեսակետներ, որոնք ըստ էության բացահայտ ահաբեկչություն է Արցախի Հանրապետության հայության նկատմամբ եւ որն ունենալու է իր բացասական հետեւանքները: Այս մասին ասվում է ասվում է «Արցախի փրկություն» շարժման տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև։
«Դա կարող է հասարակության մի ստվար հատվածի մոտ առաջացնել տագնապ, վաղվա օրվա նկատմամբ անվստահություն ու արտագաղթի պատճառ դառնալ:
Խիստ անընդունելի ենք համարում Հայաստանի վարչապետի նման մոտեցումները Արցախի հայության նկատմամբ, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության ղեկավարության եւ Ազգային ժողովի անպատասխանատու հայտարարությունները Արցախի ժողովրդի ճակատագրի որոշման հարցում մենաշնորհ ունենալու առումով։
Ուստի հայտարարում ենք՝ ցանկացած նման ահաբեկչություն կամ մեր ազգային արժանապատվության վիրավորում Արցախի կամ Հայաստանի իշխանավորների կողմից՝ արժանանալու է համարժեք պատասխանի»:
