Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 31.Մայիսի.2026, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

«Մոռանում» է, որ ի՛նքն է կապիտուլյացիայի փաստաթղթի տակ դրել ստորագրություն․ Yerevan.today

Yerevan.today-ը գրում է․ 

«Անեկդոտային բուլբուլյատորի մասին սերնդակիցներս հաստատ կիմանան: Չիմացողների համար. «բուլբուլյատորը» ծակծկված մետաղյա դույլ է, որը ջրով լի տակառի մեջ մտցնելիս բնութագրական ձայներ է արձակում՝ «բուլ-բուլ-բուլ»: Այդքանը:

Մեր իրականությունը ոչ միայն անեկդոտային չէ, այլև եղերաողբերգական է, եթե չասվի՝ օրհասական՝ պարուրված շարունակական մղձավանջով: Եվ այդ շարունակական մղձավանջը ձևավորած, իրագործած ու խորացրած «քաղաքական» խումբը, յուր խմբապետի գլխավորությամբ, շարունակում է համարվել Հայաստանի օրվա իշխանությունը: Անում է բացահայտորեն հայության, Հայաստանի, Արցախի կենսական շահերը տրորտակող, ոտնակոխող հայտարարություններ և, որ ավելի ահավոր է՝ քայլեր և... շարունակում է մնալ իշխանության:

Ասվածի ամենից թարմ նմուշը Նիկոլ Փաշինյանի «ինքնահարցազրույցն» է՝ դրան հաջորդած ափալ-թափալ «ինքնամեկնաբանությամբ» հանդերձ: Եթե խիստ հակիրճ (մարդկանց նյարդերը չեն էլ դիմանում), ապա Նիկոլ Փաշինյանի այդ հարցազրույցն ու հաջորդած «ինքնամեկնաբանությունը» ոչ այլ ինչ են, եթե ոչ Արցախը, Արցախի հայությանը ուրանալու, Արցախից, Արցախի խնդրից, սեփական հայրենիքում ապրել-արարելու հայության իրավունքների պաշտպանությունից հրաժարվելու հռչակագիր:

Դա հենց այն է, ինչի համար Նիկոլ Փաշինյանն ու նրա «քայլաթիմը» 2018-ին Հայաստանում բերվեց իշխանության:

Շատերը համարում են, և միանգամայն հիմնավորված, որ Նիկոլ Փաշինյանը, ի լրումն ամենի, մանիպուլյատոր է՝ մանիպուլյացիաների, խառնախոսության, «կռուտիտների», իրողությունների խեղաթյուրման, նենգափոխման, բացահայտորեն ստելու առումներով հմտացած, այդ «գործում» վարպետացած մեկը: Օրինակներն այնքան շատ են, որ էլ ասելու չի: Թեկուզ ամենից կենցաղային հարթության վրա. սա նա է, որ աչքերը ոլորելով ասում էր, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չի», բայց արդեն երկու տարի է, աջուձախ միայն նորանոր տուգանքներ է, որ սահմանում է: Սա նա է, որ արագաչափեր էր սքոթչում, բայց վերջին 3 տարիներին միայն բազմապատկել է արագաչափերը...

Սա նա է, որ երբ դեռ 2018-ի մայիսին բանիմաց մարդիկ կանխատեսում էին, որ Նիկոլը բերվել է իշանության, որպեսզի Արցախը հանձնի, ինքը «100 օրվա» պաշտոնավարման իր միտինգում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «էս ի՜նչ եք ասում...», թե՝ ժողովո՜ւրդ, բացառվում է, որ ձեզանից գաղտնի բան պայմանավորվենք, բան որոշենք, այն էլ՝ Արցախի հարցում:

Թե՛ պայմանավորվեց (ոչ միայն հայտնի վերելակում Ալիևի հետ), թե՛ որոշեց, թե՛ հանձնեց, թե՛ ստորագրեց...

Սա նա է, որ Արցախի «Վերածննդի» հրապարակում բղավում էր՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ», իսկ հիմա գործնականում հայտարարում է, որ «Արցախը ադրբեջանական է, և՝ վերջ», այսինքն՝ կրկնում է իր սիրելի «կիրթ ու կառուցողական» թշնամու առաջնորդ Ալիևի ասածները:

Եվ հիմա, նա ինչ-որ բաներ է «բուլբուլացրել» Արցախի վերաբերյալ: Թերևս ինքն էլ շատ լավ հասկանալով, որ այն աստիճանի է հասցրել, որ շատ-շատերը, ֆիզիկական նողկանքով պայմանավորված, ոչ միայն չեն ուզում իր ձայնն իսկ լսել, այլևս իր դուրս տվածները կարդալ անգամ չեն ցանկանում, վրա-վրա, մի բան էլ «մեկնաբանում է», թե՝ ահան, տեսա՜ք, ձայն չեն հանում, ահա՜, տեսեք, թե տարբեր տարիների ինչե՜ր են բանակցել, ինչե՜ր են քննարկել...

Այս ամենը այն աստիճան պրիմիտիվ է ու մակերեսային, այն աստիճան խառնակչական ու մանիպուլյատիվ նաև, որ իսկապես էլ «բուլբուլյատորից» բացի, այլ մտազուգահեռում չի ծագում:

Ու բազմաթիվ ձայների հարուցած ժխորում շնչահեղձ են լինում տրամաբանության, ողջամտության վերջին հատիկները: Մինչդեռ, թվում է, թե այնքան պարզ է ամեն ինչ, մանավանդ՝ «նախկիններին» հասցեագրված նիկոլական պղպջակային («բուլբուլյատորային») մեղադրանքների պահով:

Առաջինը ի՞նչ կապ ունի, թե ով ինչ է բանակցել քեզանից առաջ, եթե դու ինքդ ես հայտարարել այդ ամենը «զրոյացնելու» և զրոյական կետից բեանակցություններ վարելու քո որոշման մասին:

Երկրորդ. ոչ այլ ոք, այլ հենց դո՛ւ ես զրոյացրել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված բանակցային պայմանավորվածությունները (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ), որոնց տակ, կարելի է ասել՝ չուզելով, հարկադրված էր եղել ստորագրել քո «կիրթ ու կառուցողական» և սիրելի գործընկեր Ալիևը:

Երրորդ. դու, որ համակողմանի մերժում էիր ու մերժել ես «նախկիններին», գործնականում խոստովանում ես, որ քո այդ «մերժումները» կեղծիք և կեղծավորություն էին, քանի որ հիմա ցույց ես տալիս, որ «նախկինների պայմանավորվածն ես անում» (էլի սուտ է, բայցևայնպես) ու ֆեյսբուքային ամեն ծակուծուկում հայտարարում ես, թե «նախկիններն են արել...»: Եթե ամենը, ինչ կա, «նախկիններն» են արել, դու ո՞վ ես, ո՞ւմ ես պետք և ինչո՞ւ ես կոչվում «ՀՀ ղեկավար»:

Չորրորդ և ամենից պարզ ու կարևոր պահը Առհասարակ, քանի՞ գրոշի արժեք ունի այն, որ խնդրի կոնտեքստից կտրելով, 5, 10 կամ 15, 20, 25 տարի առաջվա բանակցային ինչ-ինչ կետեր է հրապարակում Նիկոլ Փաշինյանը: Իր սիրած թվի՝ «0»-ի արժեք: Վերջիվերջո, ո՞րն է խնդիրը, այ՞ն, թե օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ Սերժ Սարգսյանը 1992-2018թթ. միջակայքում ինչ հարցերի շուրջ են ԲԱՆԱԿՑԵԼ:

Ո՛չ, խնդիրն այն է, թե Փաշինյան Նիկոլը 2018-2020 թվերին նախ, ինչե՛ր է գաղտնի ԲԱՆԱԿՑԵԼ, ապա 2020թ. նոյեմբերի 9-ին ի՛նչ պայմաններ է ԸՆԴՈւՆԵԼ, ինչի՛ տակ է ՍՏՈՐԱԳՐԵԼ, ապա 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև օրս ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉԵ՛Ր է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Հայաստանի ու Արցախի, հայության թշնամիների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Թե բա՝ «բանակցություններո՜ւմ...»: Բանակցություններում ամենատարբեր հարցեր են քննարկվել, ամենատարբեր առաջարկենր, բայց այդ ամենը գործնականում ոչինչ չի նշանակում, քանի դեռ չկա որևէ համաձայնություն, չկա վերջնական որոշում և ստորագրություն: Սա՛ է հարցը:

Իսկ նա, ով հիմա իր նստավայրն ու մարմնի՝ այդ վայրում դրվող հատվածը փրկելու համար անցյալի բանակցություններից ինչ-ինչ, իր կարծիքով՝ իր ուրացումն արդարացնող պատառիկներ է հրապարակում, կարծես «մոռանում» է, որ ի՛նքը կոնկրետ փաստաթղթերի տակ է ստորագրել, կոնկրետ պայմանների, կոնկրետ կապիտուլյացիայի, կոնկրետ տարածքներ հանձնելու, կոնկրետ հայերի հայրենիքից, տնից-տեղից, ապրուստից, ապուպապի գերեզմանից զրկելու մասին փաստաթղթերի տակ իր ՍՏՈՐԱԳՐՈւԹՅՈւՆՆ է դրել: «Մոռանում» է, որ իշխանությունը զավթելով, հետևողականորեն արել է և անում է ամեն ինչ՝ թշնամու շահերն սպասարկելու, թշնամու  հաղթանակն ապահովելու համար: Միտումնավո՞ր է արել, թե՞ հիմարության կանխավարկածով, դա երբևէ լինելիք դատավարությամբ թող պարզեն, եթե ստացվի: Առկա մղձավանջաեղերական հետևանքների պայմաններում «միտումնավո՞ր, թե՞ հիմարաբար»-ի պատասխանը արդեն երկրորդական է»:

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան